03-07-2017 13:08

Աստղագետները՝ հնագույն Լուսնի բացառիկ մթնոլորտի մասին

Իր ծննդյան առաջին ակնթարթներին Լուսինն ուներ մետաղական գոլորշիներից բաղկացած էկզոտիկ, գերխիտ մթնոլորտ, որում փոթորկում էին գերձայնային քամիներ, որոնց հետքերը կարող են պահպանված լինել Երկրի արբանյակի ամենահնագույն «ծովերում». Այս մասին ասված է էլեկտրոնային գրադարանում տեղադրված հոդվածում:
« Լուսնի մթնոլորտն ինչ-որ տեղ նման էր ռոք աստղի: Այն կյանքի շատ դաժան պատմություն ուներ՝ նման «ծանր մետաղի», սակայն, ինչպես որ աստղային խմբերը, այն ևս շատ արագ փլուզվեց և դադարեցրեց իր գոյությունը: Եթե մենք հասկանանք, թե ինչ տեսք ուներ այդ ժամանակ Լուսինը, ապա լավ գաղափարներ կառաջանան այն մասին, թե ինչպես են ապրում մոլորակները կարմիր գաճաճների կողքին»,- հայտարարել է (ԱՄՆ) ՆԱՍԱ-ի Գոդդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի մասնագետ Պրաբալ Սեքսենան (Prabal Saxena):
Վերջին 30 տարիներին ընդունված էր համարել, որ Լուսինը գոյացել է Երկրի «սաղմի » հետ պրոտոմոլորակային մարմնի՝ Թեյայի բախման արդյունքում: Բախումը հանգեցրել է դեպի տիեզերք Թեյայի և Երկրի «սաղմի» մատերիայի արտանետման, որոնցից էլ հետագայում գոյացել է Լուսինը:
Երկնային խոշոր մարմնի հետ Երկրի «սաղմի» բախման թեորիայի համար լավ պարզաբանում է Լուսնի զանգվածը՝ նրա վրա երկաթի չնչին պարունակությունն ու այլ պարամետրերը:
Սակայն, նման բախման արդյունքում Լուսինը կազմող նյութի զգալի մասը պետք է գար հիպոթետիկ Թեյաից: Իր բաղադրությամբ այն պետք է տարբերվեր Երկիր մոլորակից, ինչպես որ նրանից տարբերվում են Արեգակնային համակարգի ներքին շրջանի երկնային մարմինների մեծամասնությունը, որում ներառված են երկրային խմբի մոլորակներն ու աստերոիդները:
Բայց իրականում Երկրի և Լուսնի բաղադրությունը շատ նման է, ընդհուպ մինչև շատ մետաղների և այլ էլեմենտների իզոտոպների միևնույն բաժնով:
Համեմատաբար վերջերս մոլորակաբանները խնդրի բավական էկզոտիկ լուծում են առաջարկել՝ այսպես կոչված «հոլ մոլորակի» հիպոթեզը: Դրա համաձայն, երիտասարդ Երկիրը պետք է շատ արագ պտտվեր, և դրա հետ մեկտեղ պառկած լիներ մի կողքի վրա՝ ինչպես Ուրանը, և Թեյայի հետ բախումը պետք է կանգնեցներ նրան, և շեղեր նրա առանցքը:Նման սցենարն ըստ էության գոյության իրավունք ունի, բայց այն չափազանց քիչ հավանական է, ինչն էլ ստիպում է մոլորակաբաններին Լուսնի առաջացման նոր տարբերակներ փնտրել, որոնցից է օրինակ՝ բազմաթիվ մանր օբյեկտների հետ Երկիր մոլորակի բախումը:
Ինչպես պատմում է Սակսենան, մոլորակաբաններին հետաքրքրում է ոչ միայն այն, թե ինչպես է ծնվել Լուսինը, այլ նաև այն, թե ինչ տեսք է այն ունեցել կյանքի առաջին ակնթարթներին: Այդ պահի նրա ձևը կարող է պատմել, թե ինչու այսօր Լուսնի վրա մթնոլորտ չկա, թե երբ է նա կորցրել մագնիսական դաշտը, և բացատրել, թե ինչու է նրա՝ մեզ համար «անտեսանելի» կողմը շատ ավելի թեթև մյուս կողմից, որը միշտ «նայում» է դեպի Երկիրը:
Սաքսենան և նրա գործընկերները ստեղծել են Լուսնի համակարգչային մոդելը, որը բացահայտել է հեռու անցյալում Երկրի արբանյակի ծայրահեղ էկզոտիկ պատկերը: Օրինակ, պարզվել է, որ նորածին Լուսինը շիկացած Երկրին մոտ գտնվելու շնորհիվ, այնքան տաք է եղել, որ նրա մթնոլորտը բաղկացած է եղել ոչ թե գազերից, այլ մի շարք մետաղների՝ կալցիումի, ալյումինիումի, երկաթի, մագնիումի, տիտանի և այլ նյութերի գոլորշիներից:
Այդ «օդի» միջին ջերմաստիճանները Լուսնի «երկրային» կողմում գերազանցել են Ցելսիուսի 1700 աստիճանը:
Շնորհիվ այն բանի, որ Լուսնի հակառակ կողմում ջերմաստիճանն իջնում էր մինչև Ցելսիուսի 150 աստիճանը, դրանում ի հայտ էին հալիս հզոր գերձայնային քամիներ, որոնք փչում էին 1000-1700 մետր/ վայրկյան արագությամբ: Այդ ամենը Լուսնին նմանեցնում է վերջին տարիներին հայտնագործված « ալմաստ մոլորակ» 55 Cnc e կամ « սուտակե մոլորակ» HAT-P-7b էքստրեմալ էկզոմոլորակներին:
Նման տեսքով, ինչպես փաստում են գիտնականների հաշվարկները, Լուսինը կարճ ժամանակ է գոյություն ունեցել՝ մոտ 400 հազար տարի, իսկ նրա մարելու առաջին նշաններն ի հայտ են եկել Երկրի արբանյակի ծնունդից 100 տարի անց: Նրա հետքերն ըստ մոլորակաբանների կարող են թաքնված լինեն Լուսնի հնագույն «ծովերում», հսկայական խառնարաններում, որոնք ի հայտ են եկել նախքան այդ մետաղական մթնոլորտի և դրանում փոթորկող քամիների անհետացումը: