Բավ է պառակտվել
15-09-2016 09:10

Աստղագետները պարզաբանել են, թե ինչու է Տիեզերքը թափանցիկ

Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է պարզել, թե ինչու է Տիեզերքը լույսի ծագման համար թափանցիկ:

Մասնագետները վերլուծել են միջաստղային տարածքի փոշու եւ գալակտիկայում գազի բաղադրության հարաբերակցությունը: Նրանք պարզել են, որ Տիզերքի որոշ հատվածների թափանցիկությունը կախված է այդ պարամետրերից: Պարզվել է, որ Տիեզերքում գազն անհավասարաչափ է տարածվում, այդ պատճառով որոշ հատվածներ ավելի լավ են երեւում:

Գիտնականները նաեւ հայտարարել են, որ վիթխարի նշանակություն ունի ջրածնի իոնացումը: Արդեն համակարգչային մոդել է ստեղծվել, որը թույլ է տալիս գալակտիկայում փոշու պարունակության տեղեկությունների հիման վրա պարզել իոնացնող ճառագայթման ծավալները: Ունենալով գալակտիկայի իոնացնող ճառագայթման տվյալները՝ գիտնականները կարող են պարզել նրա այլ հատկությունները՝ ներառյալ կազմավորման տարիքն ու փուլերը: