13-04-2017 21:11

Արեգակնային համակարգում նոր մոլորակ է հայտնաբերվել

 

Աստղագետները պարզել են, որ ավելի վաղ Արեգակնային համակարգում հայտնաբերված «DeeDee» օբյեկտը հանդիսանում է գնդաձև գաճաճ մոլորակ:
«DeeDee» –ն հայտնաբերվել է 2016 թ. աշնանը՝ չորս մետրանոց «Բլանկո» աստղադիտակի միջոցով, որը տեղակայված է Չիլիում գտնվող Սերո-Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանում: Այդ գործիքի շնորհիվ ուսումնասիրություններ են տանում «Dark Energy Survey» նախագծի շրջանակներում, որի նպատակը մուգ էներգիայի ուսումնասիրությունն է: Ընդ որում, հաջողվել է լուսանկարել երկնքի 12 տոկոսը, ինչը թույլ է տալիս տարատեսակ օբյեկտներ հայտնաբերել: Այդպես բացահայտվել է մոտ 1,1 մլրդ երկնային մարմին, որոնց ճնշող մեծամասնությունը , պարզվել է, որ գալակտիկաներ են:
« Բլանկո» աստղադիտակը թույլ է տվել հաշվարկել «DeeDee»-ի ուղեծրի տարածությունն ու բնութագրերը, որը Պլուտոնից երեք անգամ ավելի հեռու է Արեգակից: Սակայն այն ժամանակ աստղագետներին չէր հաջողվել պարզել նրա չափսերը և այլ ֆիզիկական բնութագրեր: Այդ նպատակի համար գիտնականները կիրառել են , ALMA»-ն՝ միլիմետրային հաճախականություն ունեցող, Ատակամայում գտնվող մեծ ցանցը: Այդ ռադիոաստղադիտակը, որը բաղկացած է 66 ալեհավաքներից, թույլ է տալիս ֆիքսել երկնային մարմիններից եկող ջերմային ճառագայթումը:
Պարզվել է, որ «DeeDee»-ի տրամագիծը հասնում է 635 կիլոմետրի, ինչը Արեգակին ամենամոտը գտնվող Ցերերա գաճաճ մոլորակից մեկ երրորդով պակաս է: Հետազոտողների գնահատականներով, այդպիսի չափսերի հաշվին այդ օբյեկտը պետք է բավականաչափ զանգված ունենա՝ իր գնդաձև տեսքը պահպանելու համար: Այդ դեպքում նա ևս իրենից գաճաճ մոլորակ է ներկայացնում: «DeeDee»-ի մակերեսին ջերմաստիճանը հավասար է 30 կելվինների, կամ ըստ Ցելսիուսի մինուս 243 աստիճանի: Օբյեկտը արտացոլում է իր վրա ընկնող լույսի միայն 13 տոկոսը: