Բավ է պառակտվել
07-04-2015 18:28

ՆԱՍԱ-ի աստղագնացը նկարել է Երկիրը տիեզերքից

Ամերիկացի վետերան աստղագնաց Սքոթ Քելին, ով Միջազգային տիեզերակայանում մեկ տարի է անցկացնելու, իր Twitter-ում հրապարակել է Երկրի լուսանկարները:

Պապուա

Իր հրապարակումների համար Քելին ստեղծել է #YearinSpace (մեկ տարի տիեզերքում) հաշթեգը: Ռուսատանցի տիեզերագնաց Միխաիլ Կորնիենկոն նույնպես մասնակցում է տվյալ նախագծում:

Տեխաս

43/44-րդ տիեզերային հերարշավախմբի անձնակազմը, որը այժմ գտնվում է Միջազգային տիեզերակայանում, Բքայկոնուրից տիեզերք ուղևորվեց մարտի 27-ին: Դրա կազմում են Ռոսկոսմոսի տիեզերագնաց Գենադի Պադալկան, տիեզերագնաց Միխաիլ Կորնիենկոն և ՆԱՍԱ գործակալության աստղագնաց Սքոթ Քելին: Կորնիենկոն և Քելին ուղեծիրում մեկ տարի կանցկացնեն: Այնտեղ նրանք բովանդակալից գիտական աշխատանք կկատարեն: Գենադի Պադալկան Երկիր կվերադառնա այս աշնանը: Այս կեսամյա թռիչքի ընթացքում Պադալկան ուղեծիրային կայանում Սերգեյ Կրիկալյովից ավելի երկար կմնա:

Լոս Անջելես

Միևնույն ժամանակ Սքոթ Քելին կդառնա տիեզերքում մեկ տարի անցկացրած առաջին ամերիկացի աստղագնացը: Նա և նրա երկվորյակ եղբայրը՝ Մարկ Քելին, ով այժմ Երկրում է, մեկ տարվա ընթացքում կմասնակցեն բազմազան թեստերի և փորձերի: Երկիր վերադառնալուն պես աստղագնացների վիաճկները կհամեմատվեն, որպեսզի պարզվի անկշռության ազդեցությունը մարդու վրա:

Ավստրալիա

Ռուսատանցի տիեզերագնացները իրենց հերթին 49 փորձ կկատարեն և մեկ անգամ դուրս կգան բաց տիեզերք: