Բավ է պառակտվել
09-06-2014 19:36

Առնետները ընդունակ են զգալ հիասթափություն. գիտնականներ

Առնետները ընդունակ են ափսոսանք զգալ, գրում են ամերիկացի գիտնականները Nature Neuroscience գիտական ամսագրում: Նրանք այսպիսի եզրահանգման են եկել հետազոտության ժամանակ, որի շրջանակներում նրանք մի շարք փորձեր են կատարել՝ հետևելով առնետների արձագանքին նրանց պարգևատրելուց հետո, հաղորդում է Գազետա պարբերականը:
Մասնավորապես, գիտնականներին հաջողվել է բացահայտել, որ նրանից հետո, երբ առնետները մի շարք պարգևներ են ստանում, իսկ այնուհետև կատարում են մի շարք առաջադրանքներ և զրկվում են պարգևից, ակտիվանում է նրանց ուղեղի ուղեծիրաճակատային մասը:

Ըստ գիտնականների, այս ակտիվությունը նման է մարդկանց մոտ հաճախ տեղի ունեցող հիասթափության զգացումին, որը նախկինում զուտ մարդկային զգացմունք է համարվել, որը բնորոշ չէ այլ կենդանի օրգանիզմներին: