Բավ է պառակտվել
22-09-2016 15:30

NASA-ի` 13-րդ կենդանակերպի նշան ավելացնելու մտադրությունը վտանգավոր է. աստղագետ

NASA -ի փորձը 13-րդ կենդանակերպի նշանը ներկայացնել որպես բացահայտում կամ սենսացիա չափազանց մեծ տգիտություն է և շատ վտանգավոր, այս մասին ասաց աստղագետ-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

Օրերս NASA-ի գիտնականները հոդված են հրապարակել, որում նշվում է, թե Հին Բաբելոնի աստղաբանների ժամանակ նշված դիրքերի համեմատ, երկնքում աստղերի տեղաբաշխվածությունը փոփոխուվել է: Գիտնականների պնդմամբ, նոր կենդանակերպերը կազմված են 13, այլ ոչ թե 12 համաստեղություններից:

«13-րդ կենդանակերպի նշանի շուրջ իրարանցումը ոչ մի հիմքեր չունի, և NASA-ի գիտնականները պետք է ավելի ուշադիր լինեն աստղագիտության պատմաության նկատմամբ: Դեռևս շատ վաղուց աստագետները գիտեին «Օձակրի» համաստեղության մասին և ներառել են այն աստղագուշակի մեջ` բաժանելով կենդանակերպերի շրջանը 12 նշանների և 13 տների», - ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, 13-րդ նշանը կարող է օգտակար լինել բացառապես աստղագիտական դիտարկումների և աստղային երկինքն ուսումնասիրելու ժամանակ, առավել հավաստի տվյալներով հիմնավորելու դեպքում, այլ ոչ թե տեսանկյան փոփոխություններով:

«Օձակիրն իր աստղերով ուղղակի հպվում է կենդանակերպերի շրջանին և իր աստղերի մեծ մասով չի մտնում շրջանի մեջ, ինչպես մնացած 12-ը, հետևաբար դրա աստղագիտական կարևորությունը չափազանցված է», - ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ աստղագետների համար Կենդանակերպը մնում է նույնը, և բոլորը պահպանում են իրենց կենդանակերպերին: Չէ որ կենդանակերպը միայն տեսանելի երկնքի բաժանում չէ 12 մասերի, այլ սրբազան ժամեր, աստղաբանական, տիեզերական ժամանակի չափիչ, որից Երկիրը տիրեզերական էներգիայի որոշակի բաժին է ստանում: Տիեզերական էներգիան, ժամանակային «բաժինների» հոսքերը (Պրանա, Եթեր) անփոփոխ են մնացել:

«1992 թ.-ից ընդունված է համարել, որ գոյություն ունի 88 համաստեղություն, որոնցից հնում հայտնի էին միայն 47-ը: Կենդանակերպերի շրջանում ընդգրկվել են 12 համաստեղություններ
(հուն. ZODIAKOS – կյանքի շրջան, կամ կենդանի, կախված համատեքստից)։ Պետք է նշել, որ առաջինը բաբելոնացիները չեն Արեգալի տարեկան շարժումը բաժանել 12 սեգմենտների, այլ հին շումերները դեռևս մ.թ.ա 5000–3000 թվականներին»,– հիշեցրեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա, կարելի է փոխել միայն անվանումն ու մեկնաբանությունը, ինքը` մարդը և Արեգակնային համակարգի մոլորակները չեն փոխել իրենց շարժման ուղղությունը մարդկության ողջ գոյության ընթացքում։


«Հնագույն աստղագետները դիտավորությամբ չեն ընդգրկել 13–րդ, անցումային նշանը կենդանակերպի շրջանում` հաշվարկների անհարմարության պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ Օձակևրի ազդեցությունը մարդու վրա աննկատ լինի, և ծննդյան հորոսկոպում այն գրեթե իրեն չի դրսևորում»,– ասաց Հովհաննիսյանը։