21-09-2016 13:10

Հայ հակերներն ադրբեջանական մի շարք կայքեր են կոտրել ՀՀ անկախության օրը

Armenian Cyber Army հակերների հայկական խումբն ադրբեջանական մի շարք կայքեր է կոտրել Հայաստանի անկախության օրը: Ինչպես նշում է ACA-ը, կոտրվել են մոտ տասնյակ ադրբեջանական կայքեր:

«Շնորհավորելով հայ ժողովրդին սեպտեմբերի 21-ին տոնվող անկախության տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում ենք խաղաղություն և բարեկեցություն: Շնորհավորում ենք հայ ժողովրդին և Հայաստանն անկախության օրվա առթիվ»,- ասվում է հակերների հաղորդման մեջ:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել:

Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։