Բավ է պառակտվել
03-12-2015 15:28

Համացանցի որակի համաշխարհային վարկանշում ՀՀ-ն 76-րդ ն է

Mesuaring the Information Society-ն ներկայացրել է հերթական զեկույցը, որը վերաբերում է տարբեր երկրներում համացանցի որակին։  Mesuaring the Information Society-ն այսպիսի զեկույց ներկայացրել է 2010թ.: Համացանցի որակն այս կամ այն երկրում գնահատվել է 10 բալանոց սանդղակով: Մասնագետները հաշվի են առել ինտերնետ ծառայությունների արագությունը, մատչելիությունը, արժեքը, համացանցից օգտվելու համար նախատեսված համապատասխան սարքերի տարածվածությունը և մի շարք այլ կարևոր գործոններ:

Հայտնի է, որ մասնագետների կազմած վարկանշային աղյուսակում առաջատարը Հարավային Կորեան է` 8.93 միավորով: Այս երկրին հաջորդում են Դանիան և Իսլանդիան` 8.88 և, համապատասխանաբար, 8.86 միավորներով: Մինչդեռ վարկանշային աղյուսակի վերջին 3 հորիզոնականները զբաղեցնում են Եթովպիան` 1.45 միավորով, Էրիթրեան`1.22 միավորով, և Չադը` 1.17 միավորով: 
Ընդհանուր առմամբ, վարկանշային աղյուսակում ներառվել է 167 երկիր, որոնց թվում Հայաստանը 5.35 միավորով զբաղեցրել է 76-րդ հորիզոնականը։ Հետաքրքրական է, որ մեր երկիրն ի տարբերություն 2010թ. 2 կետով բարելավել է իր դիրքերը: 
Մինչդեռ Ռուսաստանը (6.91 միավոր), Ադրբեջանը (5.79 միավոր), Թուրքիան (5.58 միավոր), Վրաստանը (5.25 միավոր) և Իրանը (4.79 միավոր) զբաղեցրել են 45-րդ, 67-րդ, 69-րդ, 78-րդ և, համապատասխանաբար, 91-րդ հորիզոնականները: