Բավ է պառակտվել
10-02-2016 15:24

Հայաստանը կմասնակցի կիբերահաբեկչության դեմ պայքարին ուղղված ԱՊՀ զորավարժություններին

Կիբերահաբեկչության դեմ պայքարին ուղղված ԱՊՀ երկրների «Կիբեր հակաահաբեկչություն 2016» համատեղ զորավարժությունները կկայանան 2016թ. մայիս-հունիսին Բելառուսում։ Այս մասին չորեքշաբթի՝ ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնի 9-րդ խորհրդակցության ժամանակ, հայտնել է Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը։ Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները։ «Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի արտահայտման դեմ ԱՊՀ անդամ երկրների համագործակցության գործող ծրագրին համապատասխան՝ 2016թ. մայիս-հունիսին ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնը կանցկացնի «Կիբեր հակաահաբեկչություն 2016» համատեղ զորավարժությունները, որոնց եզրափակիչ փուլը կընթանա Բելառուսում»,- ասել է նա։