Բավ է պառակտվել
07-12-2016 15:31

ՀՀ-ն ու Հնդկաստանը կհամագործակցեն տիեզերքի ուսումնասիրության ոլորտում

Հինգշաբթի կայանալիք նիստին ՀՀ կառավարությունը պատրաստվում է քննարկել և ստորագրել Հնդկաստանի հետ բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության և փոխըմբռնման հուշագիրը:
Ինչպես ասվում է նախագծում, Հուշագրի ստորագրումով նախատեսվում է արբանյակներից Երկիր մոլորակի ուսումնասիրության շուրջ համագործակցության հաստատումը: Նախատեսվում է համագործակցություն արբանյակային հեռահաղորդակցության, տիեզերական տեխնոլոգիաների կիրառման, տիեզերագիտության և մոլորակների հետազոտման ուղղություններով:
Հուշագրով նախատեսվում է համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, ինչը երկու երկրների գիտական կազմակերպությունների համար էլ մեծ հնարավորություն կընձեռի՝ վերոնշյալ ոլորտներում փորձի և համապատասխան տեղեկատվության փոխանակման, կադրերի վերապատրաստման և փորձագետների փոխանակման ծրագրերի իրականացման համար:
Ավելի լայն կոնտեքստում այս նախագիծը թույլ կտա նոր հարթակ ստեղծել հայ-հնդկական գիտա-տեխնիկակա կապերի խորացման համար:
Նշենք, որ հուշագիրը, որը ներկայացնելու է ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, տեղադրված է ՀՀ կառավարության կայքում: