Բավ է պառակտվել
10-12-2015 12:09

Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ուսումնասիրելու են տիեզեքը

Հայաստանի կառավարությունն այսօր համաձայնություն է տվել ՀՀ եւ Ռուսաստանի կառավարությունների միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է երկու երկրների կողմից խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտումն ու օգտագործումը, տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացումը, դրանց կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդումը, այդ նպատակով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը: . ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի նախագծի շուրջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցան երկօրյա բանակցություններ, հաղորդում են գերատեսչության մամուլի ծառայությունից: Այդ նպատակով ստեղծված հայ-ռուսական միջկառավարական աշխատանքային խմբում ռուսական կողմից ընդգրկված էին ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության ներկայացուցիչներ, հայկական կողմից՝  ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության, ՀՀ պաշտպանության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ: Կայացած բանակցությունների ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը և ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության դեպարտամենտի պետ Նատալյա Լոկտևան նախաստորագրեցին Համաձայնագրի նախագիծը: Համաձայնագիրը առաջիկայում կստորագրվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության ղեկավար՝ Իգոր Կոմարովի կողմից: