Բավ է պառակտվել
21-04-2014 09:12

Ստեղծվել են արհեսատական աչքեր, որոնք օգնում են թաքցնել սեփական վերաբերմունքը (տեսանյութ)

Հատուկ նրանց համար, ովքեր չեն կարող բարի հայացք ձևացնել, ստեղծվել է յուրահատուկ «AgensyGlass» ակնոց, որոնք ուրախ ու ընկերասեր կդարձնեն նույնիսկ համոզված միզանտրոպին: Սարքը ստեղծել է Խիրոտակա Օսավան Ցուկուբայի համալսարանից: Արհեստական աչքերը կարող են թարթել, մարդկանց հայացքով ուղեկցել  և այլն: Ակնոցը թույլ է տալիս թաքցնել աչքերը, ինչն ավելացնում է նյարդային մարդկանց ինքնավստահությունն ու խաղաղվածությունը: «AgensyGlass»-ը նաև օգնում է թաքցնել քնելու փաստը: Ակնոցն ունի գիրոսկոպ, ակսելոմետր, տեսախցիկ ու բարձրախոս: Ապահովում է սմարթֆոնի հետ «Bluetooth» կապ: Այս սենսորների օգնությամբ «OLED» էկրանների վրա արտացոլվող աչքերի պահվածքը համապատասխանում է ակնոցը կրող մարդու շարժումներին: