Բավ է պառակտվել
03-10-2017 11:49

Արամ Գուրզադյանը գիտության ոլորտի երիտասարդ հանճար է ճանաչվել (Տեսանյութ)

Ռուս գիտնականները հանճար են համարում Հայ-ռուսական համալսարանի մագիստրոս Արամ Գուրզադյանին, ով Նիժնի Նովգորոդում կայացած համառուսական ուսանողական « Ապագայի գիտությունը երիտասարդների գիտությունն է» անվանումը կրող գիտա-հետազոտական աշխատանքների մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
« Մենք հայտնաբերել ենք միանգամայն հանճարեղ տղայի Հայ- ռուսական համալսարանից ՝ Արամ Գուրզադյանին: նա եկել է Հայաստանից: Նա ազատորեն տիրապետում է ռուսերենին և անգլերենին: Արամն արդեն ընդունվել է Քեմբրիջ: Նա ապագա շատ վառ աստղ է»,- այսպես է բնութագրել Հայաստանից ժամանած երիտասարդ գիտնականին համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս-մաթեմատիկոս, Սաութգեմփթոնի համալսարանի պրոֆեսոր (Մեծ Բրիտանիա) Ալեքսեյ Կավոկինը:
Ինչպես հաղորդում են հայ-ռուսական տեղեկատվական գործակալությունից, պրոֆեսորի խոսքերով Արամ Գուրզադյանը դարձել է գիտական ֆորումի ամենափայլուն բացահայտումներից մեկը: Ինքը երիտասարդը պատմել է, որ դեռևս դպրոցական տարիներից է հետաքրքրվել գիտությամբ և միշտ ձգտել է ավելի լավ հասկանալ կյանքն ու բնության օրենքները:
«Այժմ ես զբաղված եմ հարաբերականության տեսությունը խորությամբ ուսումնասիրելով և տիեզերքը հասկանալով: Մենք առաջարկել ենք «սուպերտարածության» և ֆորմալիզմի հասկացություն՝ տիեզերքի էվոլուցիան գնահատելու համար: Դա կօգնի հասկանալ, թե ուր է մեր տիեզերքը շարժվում, և ինչպիսին այն կարող է լինել շատ հեռու ապագայում»,- ֆորումից հետո ասել է Արամ Գուրզադյանը, ով արդեն իսկ համագործակցում է Սթիվեն Հոքինգի հետ:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հայ մագիստրոսի զեկույցը երիտասարդ գիտնականների ռուսական ֆորումում լավագույնն է ճանաչվել: