Բավ է պառակտվել
22-01-2015 11:34

Apple-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով արգելել է իր արտադրանքի վաճառքը Ղրիմում

Ամերիկյան Apple ընկերությունը փետրվարի 1-ից արգելել է վաճառել իր արտադրանքը Ղրիմում՝ ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների պատճառով, այդ մասին հայտնել է Mobile Research Group ընկերության առաջատար վերլուծաբան Էլդար Մուրթազին՝ ներկայացնելով ընկերության ուղարկած նամակը։

«Հղում անելով «Արտահանման վերաբերյալ պարտավորությունների» 7-րդ բաժնին՝ տեղեկացնում ենք ձեզ, որ 2015թ. փետրվարի 1-ց, համաձայն Ղրիմի Ինքնավար Հանրապետության հանդեպ նոր պատժամիջոցների, որոնք ընդունել է ԱՄՆ կառավարությունը 2014թ. դեկտեմբերի 19-ին, դուք պարտավորվում եք չիրականացնել Apple-ի արտադրանքի վաճառք կամ Apple-ին վերաբերող ծառայությունների մատուցում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում»,- ասվում է մատակարարներին ուղարկված նամակում։ Փաստաթղթի իսկությունը հաստատել են ռուս մասնագետները։