Բավ է պառակտվել
02-10-2015 16:57

Apple-ը «խելացի» մատանի է արտոնագրել

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դիմել է ԱՄՆ-ի արտոնագրային բյուրո` Apple Ring «խելացի» մատանու տեխնոլոգիան արտոնագրելու նպատակով։ Արդեն գրանցված արտոնագրում ասվում է, որ «օգտատիրոջ մատը զարդարող սարքը համալրված է լինելու էկրանով ու բարձրախոսով»։ 
Հայտնի է, որ մի շարք զգայակների միջոցով համալրված սարքը գործելու է սմարթֆոնի հետ փոխկապակցված։ 
Apple-ի ներկայացուցիչների խոսքերով՝ «խելացի» մատանին արդյունավետ կլինի այն դեպքում, երբ օգտատիրոջ ձեռքերը հոգնած են կամ ավելի մեծ գաջեթի օգտագործումն անհարմար է։