Բավ է պառակտվել
01-08-2015 00:06

Apple TV հեռուստասարքի նոր մոդելը վաճառքի կհանվի եպտեմբերին

Apple պատրաստվում է վաճառքի հանել Apple TV հեռուստասարքի նոր մոդելը սեպտեմբերին, միաժամանակ ներկայացնելով այն iPhone 6s-ի և iPhone 6s Plus-ի հետ ( սեպտմեբերի 8-ին): Ընկերությունը հաստատել է, որ նոր հեռուստասարքը օգտագորխելու է A8 պրոցեսսոր (ինչպես  iPhone 6-ի կամ iPhone 6 Plus-ի մեջ), ներքին հիշողության մեծ ծավալ տարբեր ծրագրերի (հավանաբար նաև խաղերի) համար, և տաչփադով զինված հեռակառավարման վահանակի նոր մոդել: Apple TV-ի ծրագրային ապահովման մեջ առկա կլինեն կարևոր փոփոխություններ` կավելանա ծրագրային Apple TV օժանդակումը, API ծրագրային մշակողների համար, Siri ձայնային օգնականը: Արտաքինից սարքը առավել բարակ է լինելու: Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ Apple-ի հեռուստատեսային սերվիսը, որը պետք է մրցակցություն ապահովի կաբելային հեռուստատեսության ծրագրերին, Apple TV-ի հետ միաժամանակ լույս չի տեսնի: Ըստ տարբեր աղբյուրներից ստացվող լուրերի այն կարելի կլինի վաճառքի մեջ տեսնել 2015 թ-ի վերջին, իսկ միգուցե` 2016-ի սկզբին: Հնարավոր է, որ այն իր մեջ պարունակի 25 ալիք` ներառյալ պրեմիային կաբելային ալիքները, իսկ ԱՄՆ-ում ամսավճարը արժենալու է 30-40 դոլար: Apple-ից նոր սարքի և ծրագրային ապահովման ներկայացումը ակնկալում էին հունիսին WWDC կոնֆերանսի ժամանակ, բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը այդ ժամանակ պատրաստ չէին: Վերջին անգամ ընկերությունը իր հեռուստասարքը թարմացրել էր 2012-թ-ին` ավելացնելով առավել հզոր պրոցեսսոր և Full HD որակի օժանդակում: