Բավ է պառակտվել
30-10-2014 09:29

Apple-ը պատրաստվում է վաճառել իր արտադրանքն Իրանում

Apple ամերիկյան կորպորացիան բանակցություններ է վարում Իրանում մատակարարների հետ Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների թուլացման դեպքում այդ երկրում իր արտադրանքի վաճառքը սկսելու հնարավորության շուրջ, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Wall Street Journal թերթին: 
Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ Apple-ի ղեկավարության ներկայացուցիչները Լոնդոնում գտնվող գրասենյակում հանդիպել են Իրանում իր արտադրանքի հնարավոր դիստրիբյուտորների հետ: Կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել թերթի պնդումները: 
Ինչպես նշում է թերթը, խոսքը դեռ Իրանում Apple-ի ֆիրմային խանութներ բացելու մասին չէ: Այն դեպքում, եթե պատժամիջոցները թուլանան, ընկերության արտադրանքը երկրում պետք է իրացնեն իրանցի գործընկերներն իրենց առևտրի կետերում: 
Wall Street Journal-ը նշում է, որ Թեհրանը նպատակադրված փորձում է ավելի սերտ կապեր հաստատել արևմտյան բիզնեսի հետ, քանի որ հույս ունի, որ բիզնեսի ներկայացուցիչները կարող են նպաստել Իրանի դեմ պատժամիջոցների թուլացմանը կամ վերացմանը: «Apple-ի համար 77-միլիոնանոց Իրանը գրավիչ նոր շուկա է: Երկրի բնակչությունը համեմատաբար երիտասարդ է, բնակիչների մոտ 41 տոկոսը 25 տարեկանից ցածր է: Բացի այդ, Իրանը բավականին մեծաքանակ միջին դաս ունի: Եվ չնայած Թեհրանի և Արևմուտքի միջև տասնամյակների թշնամությանը՝ շատ ապահովված իրանցիներ նախկինի պես հետաքրքրությամբ են վերաբերում արևմտյան միտումներին և առևտրային ապրանքանիշներին»,- գրում է թերթը։