Բավ է պառակտվել
10-04-2015 15:48

Apple-ը iOS 8-ի վերափոխված տարբերակն է թողարկել

Apple ընկերությունը սկսել է տարածել iOS 8-ի eրրորդ վերափոխված տարբերակը, որը միշարք սխալներ է վեացնում և մի շարք նոր գործառույթներ է պարունակում: Հիշեցնենք, որ iOS 8.3-ը հասանելի դարձավ փետրվարին, իսկ մարտի կեսին այն հասավ iOS բեթա թեսթավորման ծրագրի մասնակիցներին: iOS 8.3 ծրագիրը կարելի է ներբեռնել  iTunes-ի tիջոցով կամ մտնելով կարգավորումների բաժինը:  iOS 8.3-ի pետ միասին թողարկվել է Apple Xcode ծրագրային ապահովման գործիքի 6.3 տարբերակը, ինչպես նաև Apple TV-ի համար նախատեսված (7.2) գործառույթի նոր տարբերակը և 1.2 ինդեքսի տակ նշված Apple Swift ծրագրավորման լեզուն: Բեթա թեսթավորման վերջին մի քանի ամսվա ընթացքում հայտնի են դարձել տվյալ նորամուծության գրեթե բոլոր գործառույթները: Ինչպես հայտնի է, iOS 8.3 պլատֆորմը ունի Emoji սմայլերի սեփական հավաքածուն: Բոլոր Emoji-ները խմբավորված են բաժիններով` առանձին ցուցակում: Հայտնվել են նոր Emoji-իvեր, որոնցից կարելի է ընտանիքներ ստեղծել, փոխել նրանց մաշկի գույնը և այլն: Սակայն ըստ երևույթին Apple-ի }եփականատերերի համար առավել հետաքրքրական է Siri-ում ռուսաց լեզվի հայտնվելը: Բացի ռուսերենից Siri-ն վերջերս սովորել է շվեդերենը, թուրքերենը, պորտուգալերենը և մի շարք այլ լեզուներ: iOS 8-ի vոր գործառույթների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում: Կարևոր է նշել, որ iOS 8.3-ը ОС iOS-ի առաջին տարբերակն է, որը հրապարակայնորեն բեթա թեսթավորում է անցել: