Բավ է պառակտվել
16-09-2013 01:17

Apple-ը մշակում է հաջորդ սերնդի հեռուստատեսությունը

Apple ընկերությունը մշակում է հաջորդ սերնդի Apple TV-ին: Որոշ տվյալների համաձայն, սարքավորումը կարող է թողարկվել հոկտեմբերին՝ ընկերության
նոր փոքր պլանշետի հետ միասին: Նշենք, որ Apple-ը նման բան արել է նաև նախկինում՝ ներկայացնելով iPad 3-ը՝ Apple TV-ի հետ համատեղ: Նշենք,
որ Apple TV-ին դա փոքրիկ սարք է հեռուստատեսության համար, որը հնարավորություն է տալիս մեծ էկրանին ցուցադրել սմարթֆոնի, պլանշետի կամ
սովորական համակարգչի տեսանյութերը: Apple-ի առաջիկա նորույթի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Տեղեկացնենք, որ սարքի առաջին մոդելը
ներկայացվել է 2007 թվականին, իսկ երկրորդը՝ 2010 թվականին: Երրորդ սերնդի Apple TV-ին ներկայացվել է նախորդ տարի մարտին: Apple TV-ին ԱՄՆ-ում
վաճառվում է 99 դոլարով: