Բավ է պառակտվել
20-10-2015 15:19

Չորրորդ սերնդի Apple TV կցորդը հասանելի կդառնա մեկ շաբաթից

WSJD Live երկրորդ ամենամյա համաժողովի ժամանակ Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ չորրորդ սերնդի Apple TV կցորդը հնարավոր կլինի ձեռք բերել արդեն հոկտեմբերի 26-ից:
Կցորդի նոր սերունդն ընկերությունը ցույց է տվել սեպտեմբերի 9-ին շնորհանդեսի ժամանակ։ Չորրորդ սերնդի Apple TV կցորդը ստացել է Siri-ի ապահովումը և ծրագրային հավելվածի գործառույթներ կատարելու հնարավորություն։ Այդպես, դրանով հնարավոր կլինի խաղալ, օրինակ, Guitar Hero կամ Crossy Road։ 
Թիմ Կուկը ներկայացման ժամանակ ընդգծել է, որ մինչ բջջային տեխնոլոգիաները սլանում են առաջ, հեռուստատեսությունը դոփում է նույն տեղում։ Նա կարծում է, որ TV-ի ապագան ծրագրային հավելվածների մեջ է։ Apple TV կցորդի հետ միասին վաճառվում է թաչփադով հեռակառավարման վահանակ, որը կատարում է նաև խաղի ջոյսթիքի (զվարճաձող) գործառույթները։ 
Նշվում է, որ 32 Գբ հիշողությամբ տարբերակը կարժենա 149 դոլար, իսկ 64 Գբ հիշողությամբ տարբերակը՝ 199 դոլար։