Բավ է պառակտվել
30-09-2013 16:55

Apple-ը շրջանցել է Google-ին և Coca-Cola-ին

 

Interbrand խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ամենաարժեքավոր ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը: Apple եւ Google ընկերությունները շրջանցել են Coca-Cola-ին:

Apple արժեքը կազմել է 98.315 մլրդ դոլար, ինչը 28 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Երկրորդ հորիզոնականում գտնվող Google-ի բրենդի արժեքը 93.291 մլրդ է, որը 34 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, Coca-Cola-ի բրենդը վերջին տաս տարիների ընթացքում առաջին անգամ է զիջում առաջատարի դիրքը: Google-ը՝ հակառակը, նախկինում երբեք նման բարձր հորիզոնականում չի հայտնվել, նշվում է ընկերության կայքում: