Բավ է պառակտվել
29-01-2016 14:38

Apple-ը 2017 թվականի համար անթել լիցքավորում է մշակում

Apple-ը ամերիկյան եւ ասիական գործընկերների հետ միասին աշխատում է անթել լիցքավորման նոր տեխնոլոգիայի ստեղծման վրա: Տվյալ տեխնոլոգիայի առանձնահատկությունը կդառնա սմարթֆոնը հեռավորության վրա լիցքավորելու հնարավորությունը: Ընկերությունն արդեն օգտագործում է կոնտակտային անթել լիցքավորող սարք. Apple Watch-ի լիցքավորման համար ինդուկտիվ լիցքավորմամբ հատուկ դոկ-կայան է անհրաժեշտ: Apple-ն աշխատում է մի տեխնոլոգիայի վրա, որը մեծացնում է սարքի սնուցման առավելագույն հեռավորությունը եւ թույլ է տալիս կոնտակտային անթել սարքեր օգտագործող մրցակիցներից առաջ անցնել: Աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ այժմ ընկերությունն աշխատում է հեռավորության վրա էներգիայի պակասը նվազեցնելու ուղղությամբ: