Բավ է պառակտվել
29-11-2016 06:46

Apple-ը փորձարկում է iPhone 8 մոդելները

Apple ընկերությունը փորձարկում է iPhone-ի այն մոդելները, որոնք ներկայացվելու են 2017-ին։ Նախատիպերից մեկն էլ ճկվող OLED էկրանով սմարթֆոնն է:

Ընդամենը փորձարկվում է սարքերի ավելի քան մեկ տասնակ տարբերակ, որոնցից մի քանիսը դեռ նախագծման փուլում են։ Ըստ կանխատեսումների՝ iPhone -ի ապագա մոդելներից միայն մեկն է ունենալու ճկվող OLED էկրան։ Այն ամենաթանկարժեքն է լինելու:

Ավելի վաղ Sharp –ի գլխավոր տնօրեն Թայ Ջեն Վուն հաստատել էր այն տեղեկությունը,որ iPhone 8 –ն ունենալու է OLED էկրան։ Նա նշել է, որ LTPS- պանելներից հրաժարվելը միակ ուղին է Apple–ի համար, եթե ընկերությունն ուզում է նորարարական արտադրանքով ներկայանալ շուկա։