Բավ է պառակտվել
10-06-2016 17:34

Apple-ը հաջորդ iPhone-ի համար գույն է մտածել

Apple ընկերությունը iPhone 7-ում կհրաժարվի «Space Gray» («գորշ տիեզերք») գույնից:  Ճապոնական աղբյուրները պնդում են, որ ընկերությունը հեռախոսի հաջորդ նմուշը կթողարկի նոր գույնով` «Deep Blue» (խորը կապույտ): Նաև նշվում է, որ, ինչպես «Space Gray»-ը, «Deep Blue»-ն նախ և առաջ նախատեսված կլինի տղամարդկանց համար, բայց նոր հեռախոսների տերերը կկարողանան ակնառու կերպով ցույց տալ, որ իրենց ձեռքում թարմ նմուշ է, որովհետև ավելի վաղ նման գույնի iPhone-ներ չէին թողարկվում: