Բավ է պառակտվել
10-08-2015 12:40

Apple-ը սեպտեմբերին հանրությանը կներկայացնի նոր սերնդի iPhone-ը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերի 9-ին հանրության դատին ներկայացնել նոր սերնդի iPhone սմարթֆոնը։ 
Երկար սպասված նորույթի շնորհանդեսը կկազմակերպվի հատուկ միջոցառման շրջանակում: 
Հայտնի է, որ նոր սերնդի սմարթֆոնը համալրված կլինի Force Touch էկրանով, A9 պրոցեսորով, ավելի արագ LTE կապով: Միջոցառման ժամանակ ծրագրված է նաև կատարելագործված Apple TV հեռուստացույցի և iPad-ի նոր մոդելի շնորհանդեսը: 
Ենթադրվում է, որ եթե Apple-ն իրոք սեպտեմբերի 9-ին ներկայացնի նոր iPhone-ը, ապա սարքի նախնական պատվերները կսկսի ընդունել ամսի 11-ից: