Բավ է պառակտվել
09-06-2015 07:51

Apple-ը ներկայացրել է նոր օպերացիոն համակարգեր

Ամերիկյան Apple կորպորացիան ներկայացրել է OS և iOS օպերացիոն համակարգերի նոր տարբերակներ: OS X օպերացիոն համակարգը, որը ստացել է El Capitan անվանումը, նախատեսված է համակարգիչների և նոթբուքերի համար։ Այն իր մեջ ներառում է Safari դիտարկիչի նոր տարբերակը, որոնման բարելավված համակարգ, որն արդեն կարելի է կառավարել ձայնով։ Դրանով հնարավոր է դարձել նաև հավելվածների աշխատանքի արագության բարձրացումը։ Իր հերթին iOS 9-ը, որը նախատեսված է պլանշետների և սմարթֆոնների համար, նույնպես նոր գործառույթներ է ստացել։ Մասնավորապես, օգտատերերը ստացել են լրատվական ագրեգատոր, որը նրանց համար նորություններ է ընտրում ինքնուրույն։ Բացի այդ, համակարգն իր մեջ ներառում է ApplePay վճարային ծառայությունը։ Սկզբնական շրջանում գործառույթը կաշխատի միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Մշակողների համար երկու ՕՀ-ներն էլ հասանելի են հիմա։ Իրենց հերթին օգտատերերը կարող են դրանք անվճար ներբեռնել աշնանը։ Ներկայում Apple-ի համակարգիչներն ու նոթբուքերը կիրառում են OS 9, իսկ սմարթֆոններն ու պլանշետները՝ iOS 8 օպերացիոն համակարգերը։