Բավ է պառակտվել
25-12-2015 13:10

Apple-ը Samsung-ի դեմ նոր հայց է ներկայացրել՝ պահանջելով 180 մլն դոլարի փոխհատուցում

Ամերիկյան Apple ընկերությունը հայց է ներկայացրել հարավկորեական Samsung Electronics ընկերության դեմ՝ պահանջելով 180 մլն դոլարի չափով հավելյալ վճարումներ կատարել՝ արտոնագրային իրավունքի խախտման համար: 
Apple-ի կարծիքով՝ վնասը հասցվել է Samsung-ի 5 սարքավորումներով, որոնք հարավկորեական ընկերությունը վաճառել է 2012 թվականին ներկայացված դատական հայցից հետո, որով Samsung-ը մեղավոր էր ճանաչվել iPhone արտադրողի արտոնագրային իրավունքը խախտելու համար:
Դեկտեմբերի 4-ին հաղորդվել էր, որ Samsung-ը 5 տարի տևած արտոնագրային պատերազմից հետո համաձայնել է իր ամերիկյան մրցակից Apple-ին 548 մլն դոլար վճարել։