Բավ է պառակտվել
24-08-2015 09:32

Apple-ը հետ է կանչում iPhone 6 Plus-ի որոշ խմբաքանակ

Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է iPhone 6 Plus սմարթֆոնների որոշ խմբաքանակ հետ կանչելու մասին՝ հետևի տեսախցիկի աշխատանքում հայտնաբերված անսարքությունների պատճառով:
Խոսքը սմարթֆոնների մասին է, որոնք վաճառվել են 2014թ. սեպտեմբերից, երբ վաճառքի է հանվել iPhone 6 Plus-ը, մինչև այս տարվա հունվարն ընկած ժամանակահատվածում։ Սարքավորումների քանակը չի նշվում, սակայն ընկերությունում հայտնում են, որ դա ոչ մեծ խմբաքանակ է: 
Անսարքությունը կապված է նրա հետ, որ այդ սմարթֆոններով արված լուսանկարները հստակ չեն: Սմարթֆոնի անսարքության մասին կարելի է իմանալ՝ընկերության կայքում նշելով սարքավորման համարը: 
Apple-ում նշել են, որ հեռախոսները կկարգավորվեն անվճար: