Բավ է պառակտվել
22-03-2016 09:58

Apple-ը պաշտոնապես ներկայացրել է նոր iPhone-ը (տեսանյութ)

Apple ընկերությունը նախօրեին առաջին անգամ ցուցադրել է նոր սմարթֆոնը՝ iPhone SE՝ չորս դյույմանոց էկրանով։ Նոր iPhone SE-ն չափերով փոքր է, քան իր նախորդները՝ iPhone 6- ը և 6 Plus-ը, բայց նման է iPhone 5-ին։ Նոր սմարթֆոնը ներկայացվում է չորս գույներով՝ մոխրագույն, սպիտակ, վարդագույն և ոսկեգույն։ Ունի 12 մեգապիկսելանոց տեսախցիկ, հագեցած iSight ծրագրով։ Նոր սմարթֆոնում կլինի առավել արագ wi-fi:
Էկրանի լուսավորությունը կփոփոխվի՝ ըստ օրվա ժամերի ու բացի այդ, նշումները կպահպանվեն գաղտնաբառով։
Apple-ի նոր սմարթֆոնի գինը կսկսի 399 ԱՄՆ դոլարից 16 գեգաբայթ տարողություն ունեցող հեռախոսի համար։ Ընկերության պաշտոնական կայքից նոր սմարթֆոնը կարելի է պատվիրել մարտի 29-ից։

https://www.youtube.com/watch?v=5BioXsalHpQ&feature=youtu.be

https://www.youtube.com/watch?v=E7nKfmvAi5I&feature=youtu.be