Բավ է պառակտվել
30-08-2016 09:41

Apple-ն իր iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները կներկայացնի սեպտեմբերի 7-ին

Apple ընկերությունը սեպտեմբերի 7-ին կանցկացնի իր հերթական միջոցառումը, որի ընթացքում ներկայացնելու է ընկերության` այս տարվա նորույթները, որոնց թվում կլինեն նաև iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները:

Նոր սերնդի iPhone-ներն արտաքինից շատ չեն տարբերվելու նախորդ մոդելներից: Հիմնական տարբերությունը կլինի ականջակալների համար նախատեսված 3.5 մմ լայնությամբ միակցիչի բացակայությունը, ինչը թույլ է տալիս բարձրացնել նորագույն սմարթֆոնների ջրադիմացկունությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդված լուրերի համաձայն` նոր սերնդի iPhone-ները ջրակայուն են լինելու:

Բացի սմարթֆոններից, ամերիկյան տեխնոլագիական հսկան սեպտեմբերի 7-ին կարող է ներկայացնել նոր Apple Watch ժամացույցը`կատարելագործված պրոցեսորով, ինչպես նաև ներկառուցված GPS մոդուլով: