Բավ է պառակտվել
27-07-2016 09:02

Apple-ը կարող է չթողարկել iPhone 7 մոդելները

Apple կորպորացիան կարող է 2016 թվականին չթողարկել iPhone 7, iPhone 7 Pro եւ iPhone 7 Plus մոդելները: Ընկերությունն ընթացիկ տարվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի iPhone 6SE-ի թողարկմամբ, որի դիզայնն ու տեխնիկական բնութագրերը զգալիորեն չեն տարբերվի նախորդ՝ iPhone 6S տարբերակից:

Հավանաբար, հենց այս մոդելն է ցուցադրվում համացանցում տարածված ոչ պաշտոնական լուսանկարներում եւ տեսանյութերում:

Ավելի վաղ YouTube-ում տեսանյութ էր հայտնվել, որում, ըստ հեղինակների, ներկայացվում է iPhone-ի նոր մոդելը:

Տեսանյութում տարբեր գույների iPhone 7-ի երեք մոդել է ներկայացվում. Gold, Rose Gold եւ Space Black: