Բավ է պառակտվել
07-12-2013 13:18

Apple-ը սգում է Նելսոն Մանդելայի մահը

Apple.com պաշտոնական կայքը հատկացրել է հատուկ էջ՝ Նելսոն Մանդելայի հիշատակին: Հարավ-Աֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը մահացել է դեկտեմբերի 5-ին, 96 տարեկան հասակում:

ՀԱՀ նախկին նախագահի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել նկարիչ Յոկո Օնոն, վավերագիր Մայքլ Մուրը, դերասաններ Սեմյուել Լ. Ջեքսոնը, Դենզել Վաշինգտոնը,Շարլզ Թերոնը, երաժիշտներ Լայոնել Ռիչին, Ջասթին Թիմբերլեյքը, Ռիկի Մարտին, Ալիշա Կիզը,Բեյոնսեն, Փերիզ Հիլթոնը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսսեն կարծում է,որ ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահը մեծ կորուստ է ամբողջ աշխարհի համար: Ռասմուսսեն իր խոսքում նշել է,որ Նելսոն Մանդելան աշխարհի մարդ էր և իրական ոգեշնչող: Նա ազատության և արժեքների մարդ էր: Նա միացրել է տարբեր ռասսաների և կրոնների ավելի քան միլլիոն մարդկանց: Նրա մահը մեծ կորուստ է բոլորիս համար,բայց նրա թողած ժառանգությունը միշտ կմնա մեզ հետ: