Բավ է պառակտվել
23-06-2014 16:56

Apple-ը նոր տեխնոլոգիաներ է մշակում, որի համար ակտիվիստ Ահարոն Շվարցին սպառնում էր 35 տարվա ազատազրկում

35 տարվա ազատազրկում, սեփականության բռնագանձում և միլիոնանոց տուգանք էր սպառնում անցյալ տարի ինքնասպան եղած երիտասարդ ամերիկացի ծրագրավորող Ահարոն Շվարցին: Ըստ ներկայացված մեղադրանքի, նա կիրառում էր այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք տույլ չեն տալիս բացահայտել համացանցի օգտատիրոջ գտնվելու վայրը: Սակայն, այն, ինչ չէր թույլատրվում սովորական մարդկանց, կարելի համակարգչային հսկային: Մանրամասները RT-ի թղթակից Գայանե Չիչակյանի ռեպորտաժում:
Apple ընկերությունը պատրաստվում է պաշտպանել իր օգտատերերին բջջային սարքերի միջոցով նրանց տեղը բացահայտելու հնարավորությունից: Ընկերությունը հայտարարել է, որ կեղծելու է սարքերի արտացոլած “ՄԱԿ-հասցեն”: Տեխնիկական փորձագետները տխուր հեգնանք են տեսնում նրանում, որ կառավարությունը Շվարցի նկատմամբ մեղադրանքը ներկայացնելիս որպես հանցանք է դիտարկել այն փաստը, որ վերջինս փոխել է իր “ՄԱԿ-հասցեն”:
Ահարոն Շվարցին ձերբակալել են 2011թ.-ին, իր համալսարանի գիտական պորտալից ակադեմիական նյութեր հանելու և հասանելի ցանցերում այն տեղադրելու համար: Չնայած այն փաստին, որ ոչ մի իր վերցրած փաստաթուղթ գաղտնի բնույթ չէր կրում, մեղադրող կողմը պատրաստվում էր նրան բանտարկել 35 տարով:
Շվարցը դեռ 2008թ.-ին է հայտնվել ուշադրության կենտրոնում, երբ ծառայողական աղբյուրից ներբեռնել և հրապարակել է ԱՄՆ դաշնային դատարանի մոտ 3 մլն փաստաթուղթ: Այն ժամանակ կառավարությունը մեղադրանք չի ներկայացրել, քանի որ փաստաթղթերն առանց այդ էլ հանրային օգտագործման ենթական էին:
Ահարոն Շվարցը ակտիվորեն զբաղվում էր համացանցում տեղեկատվության հրապարակայնության համար և բոլորին կոչ էր անում միանալ իրեն այդ պայքարում: RT հեռուստաընկերությունը մի քանի անգամ հարցազրույց էր վարել իր հետ:
“Այս ամենը կատարվում է ոչ թե էկրանին, որտեղ հսկաներն իրար հետ մենամարտում են, իսկ դուք նստած պոպկորն եք ուտում: Սա այն պայքարն է, որին կարող եք նաև դուք միանալ: Հայտնվում են օրինագծեր, որոնք ուղղված են համացանցում ազատության սահմանափակմանը, իրենց լիազորությունները չարաշահող ընկերություններ. նրանց մենք պիտի կանգնեցնենք, բոլորս միասին”,- պնդում էր նա:
Ահարոն Շվարցն ինքնասպան է եղել 26 տարեկան հասակում: Ընկերներն ու բարեկամները համարում են, որ դրա գլխավոր պատճառը պետության կողմից անընդհատ իրականացվող հետապնդումն էր: Հետաքրքիրն այն է, որ համակարգչային հսկա Apple-ն այժմ մի շարք միջոցառումներ է ձեռնարկում, որոնք միտված են մասնավոր տեղեկատվության պաշտպանությանը: Իսկ Շվարցի պարագայում դա համարվեց հանցագործություն: