Բավ է պառակտվել
29-07-2014 10:54

ԱՄՆ արբանյակներ է ուղարկել ուղեծիր


Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանում ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայից երկու GSSAP հեռտախուզական արբանյակներով Delta 4 հրթիռ է ուղարկվել ուղեծիր, որոնք կապահովեն Ամերիկյան ռազմական արբանյակների լրացուցիչ անվտանգությունը եւ կհետեւեն այլ երկրների տիեզերական սարքերին, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գործարկումն իրականացել է տեղական ժամանակով 19:28-ին:

GSSAP-ը նախատեված է ուղեծրում դիտարկումներ անցկացնելու համար, որտեղ գտնվում են կապի ռազմակայանները, էլեկտրոնային արբանյակ-լրտեսները, օդերեւութաբանական կայանները, ինչպես նաեւ կապի առեւտրային արբանյակները:

Բացի այդ, լրտես-արբանյակների հետ մեկտեղ ուղեծիր է ուղարկվել նաեւ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ANGELS ծրագրի փորձարարական միկրոարբանյակը: