Բավ է պառակտվել
15-04-2014 12:21

ԱՄՆ-ում մարդիկ իրենց մաշկի տակ չիպեր են տեղադրում

Եթե Հայաստանում մարդիկ սարսափով են խոսում փոքրիկ չիպերի մասին, որոնք տեղադրվում են մարդկանց մաշկի տակ, ապա ԱՄՆ-ում դա միանգամայն սովորական երևույթ է դարձել: Փոքրիկ NGC բիոպարկուճները, որի նախագիծը մի ժամանակ Indiegogo-ի համար արժանապատիվ գումար էր հավաքել, առաքվել է հաճախորդներին:
 Ինչպես հաղորդում է РБК.ru-ն՝ xNT փոքրիկ չիպը պատրաստվում է բիոհամատեղելի ապակուց և աջակցում է NFC-ին: Այդ պարկուճը կարելի է տեղադրել մարդու մարմնի մեջ՝ առանց բացասական հետևանքների և առանց լրացուցիչ սարքի, ապա ցանկացած NFC հնարավորությամբ սարքի միջոցով վերահսկողություն իրականացնել:
NFC-ն անլար տվյալների փոխանցման ֆորմատ է: Այն կարելի է օգտագործել օրինակ՝ մետրոպոլիտենի կայաններում, եթե համապատասխան քարտ լինի:  Թեև առայժմ՝ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են մարդիկ ցանկանում սեփական մաշկի տակ նման չիպ տեղադրել, սակայն փաստն ինքնին ուշադրության արժանի է: