Բավ է պառակտվել
12-09-2014 11:29

ԱՄՆ Ազգային անվտանգությունը Yahoo-ին սպառնացել է

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը սպառնացել է Yahoo-ին օրական 250 հազար դոլարով տուգանել, եթե հետախուզական ծառայությանը օգտվողների տվյալներին հասանելիության իրավունք չտա, հայտնում են ընկերության փաստաբանները:
Ընկերությունը դատարանում վիճարկել է այս կարգադրության համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը, սակայն տանուլ է տվել գործը:
Դաշնային դատավորը հանրության սեփականությունն է դարձրել նիստի որոշ նյութեր:
Yahoo-ի իրավախորհրդատու Ռոն Բելը դատական վարույթի 1500 էջերի հրապարակումը, ներառյալ ԱԱԳ-ի սպառնալիքները, «կարեւոր հաղթանակ» է անվանել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համացանցային հսկան, ինչպես եւ նրա մրցակից Google-ը, դժգոհություն է հայտնել այն լուրերի կապակցությամբ, որ գործակալությունը կոտրել է տվյալների փոխանցման ուղիները:
Այս տեղեկությունը նախորդ տարի հայտնել էր Ռուսաստանում քաղաքական ապաստան ստացած ԱԱԳ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: