29-08-2016 09:03

Գիտնականները հնարավոր են համարում Երկրի «երկվորյակի» վրա բնակիչների գոյությունը

Ամերիկյան հետազոտողները պատմել են վերջերս հայտնաբերված Արեգակային համակարգին ամենամոտ՝ Proxima b մոլորակի վրա բնակության հնարավոր տիպի մասին: 

Գիտնականների խոսքով՝ Proxima b-ում կարող են ֆլուորեսցենցիոն օրգանիզմներ բնակվել: Որպես կանոն՝ Երկրի վրա դրանք բնակվում են ջրում եւ պարունակում են սպիտակուցներ, որոնք հնարավորություն են տալիս լուսավորվել ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ:

Աստղագետները ենթադրում են, որ էսկզոմոլորակի պայմաններում նման լուսավորումը պետք է բավական ինտենսիվ լինել, որպեսզի հնարավոր լինի արձանագրել դա:

Ավելի վաղ հետազոտողները, հաշվի առնելով Proxima b-ի մասին վերջին տվյալները, ենթադրում էին, որ դրան կարող է ուժեղ ռենտգենյան եւ ուլտրամանուշակագույն ճառագայթում հասնել: