Բավ է պառակտվել
12-08-2016 06:30

Ամերիկացի աստղագետները Նեպտունի մոտ արտասովոր երկնային մարմին են հայտնաբերել

Ամերիկացի աստղագետները, որոնք երկնային տարօրինակ մարմին են հայտնաբերել, որի ուղեծիրը գտնվում է Նեպտունի ուղեծրի ետեւում, փակուղում են հայտնվել: Pan-STARRS աստղադիտակի միջոցով գտնված օբյեկտը չափից ավելի տարօրինակ է սովորական աստղակերպ համարելու համար:

Նախ՝ նրա ուղեծրի հարթությունը ուղղահայաց է խավարման հարթությանը, որոնցով պտտվում է Արեգակնային համակարգի մոլորակների մեծ մասը: Գիտնականների կոմից Niku կոչված օբյեկտը մյուս բոլոր տիեզերական մարմինների համեմատությամբ պտտվում է հակառակ ուղղությամբ: