Բավ է պառակտվել
29-09-2014 09:02

ԱՄՆ-ում ստեղծել են մաքսանենգության դեմ պայքարող ռոբոտ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են ֆուտբոլի գնդակի մեծությամբ օվալաձև կաղապարով ստորջրյա ռոբոտ, որը կարող է սահել դեպի նավերի ներքևի հատված և մաքսանենգ ապրանք փնտրել ուլտրաձայնի օգնությամբ: Այն ներկայացվել է Չիկագոյում սեպտեմբերին անցկացված Ինտելեկտուալ ռոբոտների ու համակարգերի միջազգային համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է MigNews-ը: Սկզբում այն նախագծված էր միջուկային ռեակտորների ջրաբաքերի վրա ճաքերի որոնման համար, սակայն վերածվել է մաքսանենգության դեմ պայքարի գործիքի: Ռոբոտները կուսումնասիրեն նավահանգիստ մտնող նավերը՝ չգրավելով մաքսանենգների ուշադրությունը, որպեսզի նրանք չհասցնեն բեռը ծովը նետել: Ռոբոտները տպվել են եռաչափ տպիչով և արժեն 600 դոլար: