Բավ է պառակտվել
02-02-2016 09:19

Alphabet-ն առաջ է անցել Apple-ից և դարձել ամենաթանկ ընկերությունն աշխարհում

Alphabet Inc. հոլդինգը, որում ընդգրկված է նաև Google ընկերությունը, դարձել է ամենաթանկարժեք ընկերությունն աշխարհում` առաջ անցնելով Apple ընկերությունից, գրում է BBC-ն։
Ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի մասին զեկույցի հրապարակումից հետո Alphabet-ի բաժնետոմսերը վաճառքների փակումից հետո ավելացել են 9%-ով:
Այդպիսով՝ ընկերության արժեքն ավելացել է մինչև 568 մլրդ դոլար, մինչդեռ Apple-ը գնահատվում է 535 մլրդ դոլար:
Նշվում է, որ աշխարհի ամենաթանկ ընկերության դրոշակն արդեն մի քանի տասնամյակ պատկանում է ամերիկյան տեխնոլոգիական ձեռնարկություններին։ Apple ընկերությունը պահպանում էր աշխարհի ամենաթանկ ընկերության կոչումը 2010-ից սկսած, երբ առաջին տեղից դուրս մղեց Microsoft ընկերությանը, որը, իր հերթին, 20 տարի առաջ առաջ էր անցել IBM-ից։