Բավ է պառակտվել
20-12-2016 18:35

Աեքսանդրա Էլբակյանն առաջատար գիտական հանդեսի կողմից տարվա մարդ է ճանչվել

Վճարովի գիտական հոդվածների բեռնման համար նախատեսված կայքի հիմնադիր Ալեքսանդրա Էլբակյանը, ամենաազգեցիկ գիտական հանդսներից մեկի՝ «Nature»-ի վարկածով ընդգրկվել է 2016 թվականին գիտության և գիտական քաղաքականության մեջ առավել ներդրում ունեցած մարդկանց ցուցակում:


«Nature» հանդեսը հրապարակել է գիտական հանրության այն տասը անդամների անունները, որոնց աշխատանքն անցնող տարում առավել ծանրակշիռ նշանակություն է ունեցել մարդկության գիտելիքների կուտակման և զարգացման հարցում: Այս ցուցակում տեղ է գտել նաև Ալեքսանդրա Էլբակյանը, ով համացանցի ռուսալեզու տիրույթում հայտնի է որպես գիտական հոդվածների բեռնման համար նախատեսված Sci-Hub կայքի ստեղծող:
Այս կայքը թույլ է տալիս անվճար հոդվածներ բեռնել այն առաջատար գիտական ամսագրերից, որոնք հասանելի են միայն բաժանորդագրությունով, ինչն էլ չափազանց թանկ հաճույք է ուսանողների համար:
Այդպիսով, Ալեքսանդրա Էլբակյանի նախագիծը նորագույն գիտական տեղեկությունները հասանելի է դարցնում հազարավոր մարդկանց համար: Ռուսաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականներից շատերը խոստովանել են, որ չէին կարողանա գրել իրենց հետազոտությունները՝ առանց Sci- կենտրոնացուցիչի:
Գիտական կենտրոնացուցիչը ստեղծվել է, ոչ թե 2016, այլ 2011 թվականին: Դեռևս Ղազախական տեխնիկական համալսարանում իր բակալավրիատկան աշխատանքը պատրաստելիս Ալեքսանդրան բախվել էր այն խնդրի, որ իրեն անհրաժեշտ շատ հոդվածներ բացակայում էին ազատ օգտագործման տիրույթում, իսկ հրատարակողները դրանց դիմաց զգալի գումարներ էին պահանջում (Nature ամսագրի մեկ հոդվածը ստանալու արժեքն է 30 Եվրո): Ուսանողուհին ստեղծել էր ալգորիթմ, որով կարողացավ հասանելի դարձնել այդպիսի հրապարակումները: Ավելի ուշ նրա գաղափարին աջակցություն հայտնեցին մյուսները՝ այդ թվում նաև արտասահմանյան հրատարակչությունները: Նրանք դարձան դոնորներ՝ վճարովի հոդվածները ազատ տիրույթ վերբեռնելու համար:
Այս կայքը աշխարհահռչակ դարձավ 2015 թվականի ամռանը, այն բանից հետո, երբ խոշոր Elsevier գիտական հրատարակությունը հայց նեկայացրեց գիտական կենտրոնացուցչի և գեներատորի գրադարանի (Libgen) դեմ՝ ԱՄՆ-ի օրենքներով հեղինակային իրավունքնրը խախտելու՝ ըստ էության «ծովահենության» մեջ մեղադրանքով:
Նյու- Յորքյան դատարանը ընդունեց Elsevier-ի դիրքորոշումը, բայց վճիռը դեռ չի հնչեցվել և նախագծերը շարունակում են աշխատել:
Հետաքրքրական է նաև այն, որ Գերմանիայի ավելի քան 60 համալսարանական գրադարաններ բոյկոտել են այդ հայցը ներկայացնող հրատարակությանը՝ մատնանշելով նրա ամսագրերի և առանձին հրապարակումների անհիմն բարձր գները: