Բավ է պառակտվել
02-02-2016 12:16

Դեպի երկնք տեսարանով. աէրոտիեզերական ընկերությունը ներկայացրել է թափանցիկ խցիկով ինքնաթիռի նախագիծ

Windspeed Technologies աէրոտիեզերական ընկերությունը առավել համարձակների համար նախագիծ է ներկայացրել: Դեռ պարզ չէ VIP են այդ տեղերը, թե ոչ, սակայն հաստատ համարձակների համար են: Windspeed Technologies-ն առաջարկում է ինքնաթիռի վերևի հատվածում կառուցել լիովին թափանցիկ ապակյա նավախցիկ, որն արդեն պատկերավոր կերպով ներկայացված է: Խցիկն անպայման պատրաստված կլինի բարձր որակի ապակուց և ծածկված կոնդենսացիայի չենթարկվող թաղանթով:

Այդ տեղերի տոմսերը չեն վաճառում: Ըստ հեղինակների յուրաքանչյուր ցանկացող կարող է այցելել թռչող դիտորդական հարթակ, եթե, իհարկե քաջությունը բավարարի: