Բավ է պառակտվել
17-03-2014 19:16

Adobe-ը դադարել է հեղինակային իրավունքի խախտման դեմ իր պայքարը Ռուսաստանում և կրճատում է աշխատակազմը

Ինչպես հայտնում է «Ведомости» պարբերականը, Adobe ընկերությունը այլևս մտադրված չէ պայքարել: Հետագայում այն չի պայքարելու երկրում իր ծրագրերը ապօրինի կարգով տարածման համար քրեական գործեր բացելու օգտին: Այդ մասին պատմել է Adobe Systems-ի Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ինտելեկտուալ գողությանը հակազդելու գծով բաժնի ղեկավար Իգոր Սլաբիխը:
Ավելի վաղ Adobe ընկերությունը ակտիվորեն պայքարել է մտավոր կարողության ապօրինի տարածման դեմ: 2012 թվականին նրա ծրագրերի հարցով քրեական գործերի ծավալը կազմել է համապատասխան հոդվածով քննվող գործերի 27%-ը: Անցյալ տարի Adobe-ի ներկայացուցիչները աջակցել են ընկերության ծրագրերի գողության հետ կապված 719 քրեական գործերի: Սակայն հետագայում Ռուսաստանում պարզապես էլ ոչ ոք չի պայքարի մտավոր կարողության գողության դեմ. Adobe-ի համապատասխան բաժինների բոլոր աշխատակիցներին ազատում են աշխատանքից, պատմել է Սլաբիխը: Աշխատանքից ազատել են նաև իրեն: Աշխատանքից ազատել են նաև վաճառքների ծառայության աշխատակիցներին, ովքեր զանգահարել են տարբեր ընկերություններ և պատմել են օրինական ծրագրերի առավելությունների և կեղծ արտադրության վտանգների մասին:
Նշենք, որ ավելի վաղ Adobe-ը աշխատակազմի կրճատումներ է անցկացնել, որի պատճառն է հանդիսացել զարգացող շուկաներում վաճառքների տոկոսի անկումը:
2012 թվականին ընկերությունը փակել է Թայվանում գտնվող իր գրասենյակը, իսկ անցյալ տարի կրճատումներ են տեղի ունեցել նաև Արաբական Էմիրություններում և Թուրքիայում, իսկ այժմ հերթը հասել է Ռուսաստանին.այնտեղ աշխատակազմի տոկոսը կկրճատվի կիսով չափ՝ այսինքն տաս աշխատակիցներով:
Ռուսաստանում Adobe-ի հեղինակային իրավունքները, ինչպես նախկինում, կպաշտպանեն համապատասխան կազմակերպությունները, որոնց անդամն է հանդիսանում Adobe-ը, և, առաջին հերթին՝ BSA (Business Software Alliance) միջազգային կազմակերպությունը, ինչպես նաև Ծրագրային ապրանքների մատակարարների ոչ կոմերցիոն համագործակցությունը: Սակայն նրանք չեն փոխարինի Adobe-ին: BSA-ը и Adobe-ը համալրում էին միմյանց իրենց աշխատանքում, բացատրում է Ռուսաստանում BSA ծրագրի մենեջեր Ալեքսեյ Չերնիխը: BSA-ը մասնագիտանում է ապօրինի ծրագրերի կորպորատիվ օգտատերերի գծով, իսկ Adobe-ը՝ այն մասնագետների գծով, ովքեր գումարի դիմաց տեղադրում են համակարգիչներին ծրագրերի ապօրինի տարբերակները: Adobe-ի ապրանքատեսակի հետ կապված քրեական գործերի ողջ ծավալը 2013 թվականին կազմել է 52%: