Բավ է պառակտվել
21-10-2014 11:40

Մահացել է հայտնի դիզայներ Օսկար դե լա Ռենտան

83 տարեկան հասակում մահացել է հայտնի դիզայներ Օսկար դե լա Ռենտան, հայտնել է ABC News-ը։ Դոմինիկյան հանրապետությունում ծնված դիզայները պայքարում էր քաղցկեղի դեմ, որը նրա մոտ ախտորոշվել էր 2006թ-ին։ Սակայն 2013թ-ին նա հայտարարել էր, որ լիովին բուժվել է։ Դե լա Ռենտայի հաճախորդների թվում եղել են համաշխարհային համբավ ունեցող այնպիսի դեմքեր, ինչպիսիք են ԱՄՆ-ի առաջին տիկնայք՝ Նենսի Ռեյգանը, Հիլարի Քլինթոնը և Լորա Բուշը: Նրա վերջին աշխատանքը Ջորջ Քլունիի հարսնացուի՝ Ամալ Ալամուդդինի հարսանեկան զգեստն էր. հենց այս դիզայների շքեղ զգեստն է Ամալը հագել եկեղեցու խորանին մոտենալիս։