Բավ է պառակտվել
12-11-2015 10:47

Կանայք և շրթներկը

Որքան էլ բնությունը բարեհաճ ու շռայլ լինի, այնուամենայնիվ կանայք միշտ էլ գեղեցկության հարցում մնում են պահանջկոտ: Գու՞ցե սա է պատճառը, որ կոսմետիկ միջոցները յուրաքանչյուր կնոջ լավագույն նվերներն ու ընկերներն են: Մեզ համար արդեն բնական դարձած շպարի պարագաները վաղ անցյալում միայն թագուհիներին, ազնավական տիկնանց ու ընտրյալներին էին հասու: Մի՞թե կարելի պատկերացնել դիմահարդարումն առանց գայթակղիչ ու հյութեղ տպավորություն ստեղծող շրթներկի: Կնոջ դեմքի ամենանկատելի և գրավիչ հատվածներից մեկը շուրթերն են, և շրթներկը կոչված է այն ավելի իդեալական, յուրահատուկ ու յուրօրինակ դարձնելու համար: Առաջին շրթներկն ի հայտ է եկել Քրիստոսի ծնունդից 3500 տարի առաջ, հին Եգիպտոսում։ Եգիպտուհիներն այնքան էին սիրում այս կոսմետիկ միջոցը, որ նույնիսկ հանգուցյալի հետ շրթներկ էին դնում։ Հետաքրքրական է, որ XVIII դարում Ֆրանսիայում շրթներկը պատրաստվում էր բացառապես տղամարդկանց համար, ովքեր ձգտում էին ընդգծել շրթունքները, որպեսզի վերջիններս չձուլվեին բեղերի կամ մորուքի հետ: Իսկ ահա հասարակությունն ու կաթոլիկ եկեղեցին կանաց արգելում էր շրթներկ օգտագործել: Պայուսակի անբաժանելի ՙբնակիչը՚ կարևորվել է նաև պատմության թերթերում, մասնավորապես՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դադարեցվել էր բոլոր տեսակի կոսմետիկայի արտադրությունը, բացառությամբ շրթներկի: Վարչապետ Չերչիլը կարգադրել էր չդադարեցնել շրթներկի արտադրությունը, քանի որ գտնում էր, որ այն պահպանում է մարդու բարոյական ոգին: Իսկ ահա հետազոտողների տվյալների համաձայն ողջ կյանքի ընթացքում կինն ուտում է 4 կիլոգրամ շրթներկ, տղամարդկանց բաժին է ընկնում ավելի քիչ` 3 կիլոգրամ: Շրթներկերի ամենամեծ հավաքածուն Սոֆի Լորենինն էր: Գունավոր տուփերի քանակությունը կինոաստղի դիմահարդարման սեղանի վրա տատանվում է 200-300-ի սահմաններում:
Հարկ է նշել նաև,որ շրթներկը շատ բան կարող է պատմել իր տիրուհու մասին, ինչպես օրինակ՝ եթե շրթներկի գագաթը հարթ է և կլորացած, ապա այն խոսում է տիրուհու կոկիկության, յուրաքանչյուր մանրուքից գրգռվելու մասին:
Եթե շրթներկի վերնամասը սրացած է մատիտի նման, ապա սա նշան է ինքնահավանության և գոռոզության: Իսկ եթե, օրինակ շրթներկի գագաթը հորիզոնական է, սա նշանակում է, որ դրա օգտագործողը լավատես է, կյանքով լեցուն, ուղղամիտ և շատ է սիրում իր երեխաներին:
Շրթներկի գագաթը շեղ է, ապա Ձեր առջև սեթևեթող կին է, ով ունի ահռելի ծրագրեր, բայց նրանցից չնչին մասն է իրականություն դառնում:
Շրթներկը կարող է նաև ճակատագրեր որոշել, դառանալ խանդի տեսարանների վկա ու խթան ,և սա է պատճառը, որ մենք հորդորում ենք լինլ սիրալիր, ուշադիր և կշռադատված շրթներկի օգտագորման հարցում: Եվ վերջում՝ ամենագեղեցիկ և հյութեղ շուրթերը թերի են առանց բարի և գեղեցիկ ժպիտի:

Տաթև Առաքելյան