Բավ է պառակտվել
29-08-2017 14:39

Յանա Գրիգորյանը կներկայացնի Հայաստանը Miss Cosmopolitan World 2017 գեղեցկության մրցույթին

 

Հայուհի Յանա Գրիգորյանը մասնակցություն կունենա Miss Cosmopolitan World 2017 միջազգային գեղեցկության մրցույթին:
Միջոցառմանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերին՝ Մալայզիայում, մասնակցություն են ունենալու 38 երկրների ներկայացուցիչներ:
Miss Cosmopolitan World (MCW) 2017 մրցույթն արդեն երկրորդ անգամ է անցկացվելու Մալայզիայում: Այդ հեղինակավոր իրադարձությունը կազմակերպվում է Miss Cosmopolitan World-ի հիմնադիր Amelia Productions-ի կողմից:
« Հույս ունենք, որ այդ իրադարձությունը պատմական, բեկումնային պահ կլինի մալայզիական գեղեցկության ինդուստրիայում և դրանում մասնակցություն կունենան ներկայացուցիչներ ողջ աշխարհից: Մրցույթը նոր հիմքեր դրեց գեղեցկության տարածաշրջանային մրցույթների համար և է՛լ ավելի նպաստեց աշխարհում գեղեցկության ինդուստրիայի զարգացմանը»,- ասված է միջոցառման պաշտոնական էջում: