Բավ է պառակտվել
10-01-2014 15:53

Ձմեռային պարագաներ

Հայաստանում ձմեռը սարսափելի ցուրտ է: Ինչքան էլ ջերմաչափի սանդղակը ցույց է տալիս -5, սակայն Հայաստանի լեռնային կլիման անում է իր գործը: Ցուրտը կարցես թե հասնում է ոսկորներիդ: Սակայն, հայ աղջիկներին ցուրտը չի վախեցնում, քանի որ նրանք տաքանում են ներքին ջերմությամբ: Ամեն դեպքում դրսում կարելի է հանդիպել ցրտից կծկված աղջիկների, որոնց ձեռքերը գրպաններում են, հայացքները ներքև հառած, իսկ գեղեցիկ վարսերը ձնից խոնավացած: Ինչպե՞ս թե, չե որ կանայք պետք է պատվով կրեն իրենց գեղեցկությունը: Քայլեն գլուխը բարձր պահած: Նույնիսկ եթե հարկ է լինում ներքև նայել՝ միայն իրենց կոշիկներով հիանալու համար:

Հիմա խանութներում յուրաքանչյուր ճաշակի տեր մարդու համար կան ձմեռային պարագաներ: Արդի նքրաձևությունը ապացուցում է, որ ձմռանը կարելի ե հագնվել տաք և միաժամանակ գեղեցիկ, վառ և համապատասխան առիթին:

Որպեսզի համոզվենք դրանում, վերղնենք ցանկացած ձմեռային վերարկու նեյտրալ գույնի և համադրենք տարբեր ոճերի ձմեռային պարագաների հետ: Իմ դեպքում այն բեժ գույնի է:

 

Դժվար է պատկերացնել ժամանակակից աղջիկ առանց գաջետ: Այսպիսի ձեռնօցները գօրծած են հատուկ թելից, որը հնարավորություն է տալիս օգտվել հեռախոսից առանց ձեռնոցները հանելու: Դրանք հարմարավետ են և տաք:

Ի՞նչ հագնել ընկերների հետ զբոսանքի ժամանակ, որպեսզի չմրսել և միաժամանակ լինել նորաձև:

Արդեն միքանի տարի է, որ մոդայից դուրս չեն գալիս փոմփոնով գլխարկները: Դրանք նայվում են շատ լավ և սազում են գրեթե բոլորին: Ընտրեք ձեզ համապատասխան գույնը և վայելեք մաքուր օդը:

Ձմեռային զբոսանքներին հարմար են նաև գլխարկներ սկանդինավյան նախշերով և մորթիով: Այդ գլխարկները շատ ակտուալ են և, ամենակարևորը, կարվաց են փափուկ կտորից, այդ պատճառով էլ անմիջապես ստեղծում են տրամադրություն ձյան հետ շփվելու:

Աշխատող գեղեցկուհիները, որոնք վախենում են մրսել տրանսպորտ սպասելիս, ինչպես նաև ունեն պլաններ աշխատանքից հետո, հարմար կլինի ֆրանսյական ոչը: Բերետը և շարֆը տալիս են կոկետուհու կերպար և միաժամանակ տաքացնում են ոչ միայն արտաքուստ, այլ նաև ներքուստ, հնարավորություն տալով երևակայական զբոսանքի Փարիզի պողոցնորով:

Վերջին ժամանակներում մորացված ձմեռային ոճերը կրկին վերադառնում են նորաձևություն: Օրինակ, այս տարվա գլխավոր վերածնված ձմեռային պարագան գործած չալման է: Բազմերանգ, տարբեր ձեռքի աշխատանքներով և տարբեր որակի թելերից գործված չալմաները չափից դուրս պահանջված են:

Ռուսական ավանդական շալերը կրկին անգամ վերադարձնում են իրենց պահանջարկը: Օգտագործելով այն դուք կարող եք ունենալ ռուս բոյառինիայի տեսք, կամ էլ նմանվել ՞Ալյոնկա՞ շոկոլադի նկարի կերպարին: Այս ակսեսուարը ոչ ոքին անտարբեր չի թողնի:

Եվ վերջապես Սուրբ Սարգսի տոնի նախօրեին խորհուրդ բոլոր սիրահարված կանանց, որոնք շտապում են ժամադրության: Լայնեզր գլխարկը էլեգանտ տեսք կտա ձեզ ձմեռային ժամադրության գնալիս:

Պահպանեք ձեր առողջությունը, հագնվեք տաք, գեղեցիք և քայլեք հպարտ:

Բլոգեր Moon River

Լուսանկարիչ Հրաչ Աղաջանյան