06-04-2015 14:28

Ֆրանսիայում նիհար մոդելներին արգելել են աշխատել

Ֆրանսիայում ուրբաթ նոր օրենք է ընդունվել, որով արգելվում է պոդիում հանել կամ գովազդում նկարահանել չափազանց նիհար մոդելներին: Հակառակ դեպքում օրենքը խախտողներին սպասվում է տուգանք կամ նույնիսկ կալանք: Ըստ տվյալ օրենքի արգելվում է այն մոդելների աշխատանքը, որոնց քաշը առողջապահության մարմինների կողմից սահմանված նորմայից ցածր է: Մարմնի ծավալի մինիմալ ինդեքսը պետք է կազմի 18. 175 սմ հասակի դեպքում մոդելի քաշը պետք է կազմի 54 կգ-ից ոչ պակաս: Այսուհետ աղջիկները, աշխատանքի ընդունվելուց առաջ պարտավոր են կշռվել և մարմնի ծավալի ինդեքսը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Տվյալ օրենքը խատելու համար մոդելային գործակալությունը կարող է տուգանվել 75 000 եվրոյով, իսկ տվյալ խախտման հետ կապ ունեցող անձինք կարող են ազատազրկվել կես տարով: Ֆրանսիան միակ երկիրը չէ, որ նմանատիպ օրենք է ընդունել: Իտալիայում, Իսպանիայում և Իսրայելում այդ օրենքը ուժի մեջ է մտել դեռևս 2013 թվականից: