Բավ է պառակտվել
06-05-2016 15:17

ZARA-ի զարդի մեջ թունավոր միացություն են հայտնաբերել

Վտանգավոր սպառողական ապրանքների վերաբերյալ իրազեկման եվրոպական RAPEX համակարգը հայտնել է կադմիումի թունավոր ազդեցության մասին, որը հայտնաբերվել է ZARA իսպանական խանութների ցանցի զարդերում:  Նորվեգական իշխանությունները հայտնում են, որ իրենք սպառողներից բողոք են ստացել  ZARA ACCESSORIES նոր հավաքածուի զարդի վերաբերյալ, ինչից հետո տվյալ ապրանքի վաճառքի վրա արգելք են դրել: Ապրանքանիշի տերը`  Inditex-ը, ստիպված է զարդը հետ կանչել նաեւ եվրոպական այլ երկրների խանութներից:  

RAPEX հանձնաժողովի փորձագետների եզրակացության համաձայն, ZARA-ի զարդում, ցինկից, երկաթից, պղնձից եւ ապակուց բացի, կադմիումի բարձր խտացում է պարունակվում, որը  «վնաս է հասցնում մարդու առողջությանը, որովհետեւ կուտակվում է հյուսվածքներում եւ կարող է վնասել առանձին օրգանները կամ էլ քաղցկեղային ուռուցքների առաջացման պատճառ դառնալ»: Առայժմ չի հաղորդվել վաճառված ապրանքի քանակի եւ այն երկրների մասին, որտեղ իրացվել է բիժուտերիան: 

ZARA-ն իր հաճախորդներին խնդրում է շտապ վերադարձնել մահացու վտանգավոր վզնոցը: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է եվրոպական մի քանի երկրի խանութների դռներին:  

Հայտնի է, որ զարդն արտադրվել է Հնդկաստանում: Կադմիումը նրանում կազմում է մինչեւ զարդի քաշի 90 տոկոսը:

«2011-ի դեկտեմբերից արգելված է կադմիում օգտագործել Եվրամիությունում վաճառվող զարդերում: Այս մետաղը դասակարգված է որպես շատ թունավոր,  հիմքեր կան կասկածելու, որ մարդկանց վրա քաղցկեղածին ազդեցություն է ունենում:   Մենք հետեւողականորեն խնդրում ենք ազատվել զարդից կամ այն վերադարձնել առեւտրի կետ », - ասված է RAPEX-ի զգուշացումներում: