Բավ է պառակտվել
15-05-2017 12:43

Երևանում կայացել է դիզայներ Վյաչեսլավ Զայցևի բացառիկ ցուցադրությունը (Տեսանյութ)

 

Ուրբաթ օրը, «Yerevan Show» թանկարժեք զարդերի VII-րդ ցուցադրության շրջանակներում Երևանում կայացել է «Golden Lace» նորաձևության շաբաթվա բացումը՝ ռուս հայտնի նկարիչ- դիզայներ Վյաչեսլավ Զայցևի մասնակցությամբ :
Ցուցադրության բացմանը ներկայացվել են ինչպես Զայցևի, այնպես էլ հայտնի հայ դիզայներներ Լիանա Սարգսյանի և Գևորգ (Նուռ)Շադոյանի հավաքածուները:
Երևանում նորաձևության շաբաթ անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է«Ռուսաստանի ոսկերիչների գիլդիա» ասոցիացիայի խորհրդի նախագահ Գագիկ Գևորգյանին: Վերջինիս խոսքերով Զայցևի հավաքածուից օրինակներ են ընտրվել հատուկ Հայաստանում ցուցադրության համար:
Համաշխարհային ճանաչում ունեցող դիզայների ստեղծած հագուստների ցուցադրության ժամանակ հնչել են հայկական ծագումով լեգենդար ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:
Զայցևի բեմելը հայ հանդիսատեսի կողմից ընդունվել է բուռն ծափողջույններով: Դիզայները խոստովանել է, որ երջանիկ է Հայաստանում գտնվելու համար.« Շատ շնորհակալություն: Ես երջանիկ եմ, որ այսօր ձեզ հետ եմ...»,- ասել է վարպետը՝ հուզմունքից չկարողանալով ավարտել նախադասությունը: Նրա աչքերն արցունքով էին լցվել.« Սրանք ուրախության արցունքներ են»,- ասել է Գևորգյանը և ավելացրել.« Ես առաջին անգամ եմ արցունքներ տեսնում Վյաչեսլավ Միխաիլովիչի աչքերին, և դա կատարվում է Հայաստանում»: